Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

64e9ae3133c1464e9ae3133c15169303608164e9ae3133c1264e9ae3133c13.thumb_

Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ այդ քայլի պատճառով Ադրբեջանը ճնշումների է ենթարկվել։

Նա նշել է, որ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանն ու տարբեր երկրներ տարբեր դավադրություններ են հյուսում Ադրբեջանի դեմ։

Ալիևի խոսքով, չնայած դրան, իրենց ոչինչ չի կարող ստիպել շեղվել ճանապարհից։

--00—ՅՄ