Փաշինյանի համար էլ ենք պայքարում, որ վաղն Ալիևը չգա ու նրան Բաքու գերի տանի. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Եվրամիությանն Ալիևն է ղեկավարում, հետամնաց բռնապետն իր թեզերը, գաղափարները հանգիստ ներկայացնում է և դա դառնում է ԵՄ ղեկավարության տեսակետը։ Ալիևին այսօրվա դրությունը ձեռնտու է, նրան այլևս ոչ մի պայմանագիր պետք չէ, ինչո՞ւ պետք է պարտավորություն վերցնի, եթե Փաշինյանից և ԵՄ-ից ինչ ուզում՝ ստանում է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նրա համոզմամբ, երբ Էրդողանը, Ալիևը խոսում են խաղաղությունից, իրենք այլ պատկերացումներ ունեն․ «Խաղաղություն ասելով՝ Ալիևը նկատի ունի Ստեփանակերտի նման խաղաղություն։ Ալիևը Ստեփանակերտի խաղաղությունն է ուզում բերել Հայաստան, եթե Փաշինյանը մնա, այդ խաղաղությունը լինելու է։ Մեր պայքարը նաև Փաշինյանի համար է, որ Ալիևը վաղը չմտնի իր աշխատասենյակ ու իրեն գերեվարի, Բաքու տանի, մեր պայքարը իր և մեր պետականության պահպանման համար է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ