ԵՄ դիտորդները թող զգույշ լինեն, որ հանկարծ չզոհվեն, Բաքուն կարող է կրակել. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ԵՄ դիտորդները թող զգույշ լինեն, որ հանկարծ չզոհվեն, Բաքուն կարող է կրակել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ, Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը կատարել են Իլհամ Ալիևի հրամանը՝ հեռացնելով Ռուբեն Վարդանյանին։

Ըստ նրա` Հայաստանի իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը և զիջումները նրանց առաջնային նպատակն է։

Ղազարյանի կարծիքով, ՀՀ իշխանությունը միայն խոսում է և գործնականում ոչինչ չի անում երկրի անվտանգությունը ապահովելու և բանակը վերականգնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ