Անընդունելի է Գազայում խաղաղ բնակչության թիրախավորումը․ Հաքան Ֆիդանը՝ Էնթոնի Բլինքենին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot_12

Դիվանագիտական աղյուրների տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում տեղի ունեցող բախումների չտարածման հարցը, պատանդներին ազատ արձակմանն ուղղված ջանքերը, մարդասիրական օգնության միջանցքի ստեղծման հրատապությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը։

Զրույցի ընթացքում Ֆիդանը նաև շեշտել է, որ անընդունելի է համարում Գազայում խաղաղ բնակչության թիրախավորումը։

--00—ՅՄ