Թուրքիայի ԱԳ նախարարը զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի հետ, քննարկվել են մի շարք կարևոր հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

thumbs_b_c_b1563c6870a93548cb486bf2ff345eb8

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենի հետ։ Այս մասին հայտնում է Պետդեպը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը և Գազայի հատվածին մարդասիրական օգնության ավելացման հնարավորությունը: Ֆիդանը ԱՄՆ-ին կոչ է արել օգտագործել Իսրայելի վրա իր ազդեցությունը՝ Գազայի վրա հարձակումները դադարեցնելու համար։

Շեշտվել է նաև որքան հնարավոր է շուտ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացման կարևորությունը։ Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ։

--00—ՅՄ