Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Varujan-Gexamyan-2-1

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամում գրել է․ «Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն գրում է.

ԵԹԵ հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը: Քաոսից, անարխիայից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանը աջակցելու համար։

Ինչպես նախկինում` Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց»:

--00—ՅՄ