ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կրկին հիշեցրել է Երեւանին հարաբերությունների կարգավորման պայմանների մասին:
«Հարավային Կովկասում կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը զուգահեռ իրականացվի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Անկարան կշարունակի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում՝ որպես էներգետիկ կենտրոն։
--00—ԱՊ