Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է ՀՀ-Ադրբեջան բազմամյա հակասությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Снимок-2

Աշխարհում կոնֆլիկտային ներուժն ուժեղանում է, դա իր ազդեցությունն է թողնում ՀԱՊԿ սահմանների ողջ պարագծի իրադրության վրա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակներ՝ հակամարտության ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով։ Բացասական միտումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծի իրադրության վրա»,-ասել է նա։

Տասմագամբետովի խոսքով, Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմամյա հակասությունների պատճառով։

--00—ՅՄ