Արցախը պետք է իր իրավունքների մասին խոսի, երբ ՀՀ-ն է խոսում, ընկալվում է որպես տարածքային պահանջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Միջազգային ասպարեզում մեր գործընկերների կողմից բավականին հասցեական հայտարարություններ կան, հարցը միջազգայնացվել է: Նախկինում հիմնականում հայ պատգամավորներն էին այդ հարցը բարձրացնում, հիմա տեսնում ենք նաև, որ հարցին անդրադառնում են տաբեր երկրների ներկայացուցիչներ: ԵԽԽՎ վերջին նիստում տեսնում եմ Ադրբեջանի նկատմամբ խոսույթի լուրջ փոփոխություն, խոսվում է նաև, որ կարող է Եվրոպայի խորհրդում քննարկման դրվել Ադրբեջանի անդամակցության հարցը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, պատգամավորը նշեց, որ ԼՂ հարցը նրանց իրավունքների հարցն է և պետք է քայլեր արվեն միջազգային տեսանելի մեխանիզմներ մշակելու համար և այս փուլում Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ ապահովվեն: «Արցախցիները պետք է իրենց իրավունքների մասին խոսեն, երբ ՀՀ-ն է խոսում, դա ընկալվում է որպես տարածքային պահանջ:

ԼՂ ամենամեծ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ Արցախը բանակցություններից դուրս եկավ, պետք է հասկանանք, ո՞րն է լինելու միջազգային տեսանելի մեխանիզմը և ինպե՞ս ենք ապահովվելու այն, պետք է կարողանանք համաձայնության գալ միջազգային հանրության հետ, որ իրենք մտնեն այդ խաղի մեջ»,- ավելացրեց Ջուլհակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ