Արցախը պետք է առաջին պլան գա և ասի՝ իր իրավունքների պաշտպանության ինչ մեխանիզմներ է ուզում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ուզում Արցախում ռուս խաղաղապահներ լինեն, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովված լինի: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական» պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորի համոզմամբ, միջազգային երաշխիքների դեպքում հնարավոր է ապագայում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցություն ունենալ: Անդրադառնալով Արցախում օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքին՝ պատգամավորը նշեց, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է Արցախը վերջապես ակտիվացել և պայքարում իր իրավունքների համար. «Արցախի իշխանությունը պետք է իր դիրքորոշումը արտահայտի, պատասխանատվություն վերցնի և բոլոր հարթակներն օգտագործի խնդիրները ներկայացնելու համար:

Արցախը պետք է առաջին պլան գա և ասի իր իրավունքների պաշտպանության ինչ մեխանիզմներ է ուզում: Իսկ ինչ վերաբերում է Արցախի հարցը սերունդներին թողնելուն, ապա մեկ անգամ մենք հարցը սերունդներին ենք թողել և դա աղետ է դարձել, պետք է դասեր քաղել անցյալից»,-ավելացրեց Ջուլհակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ