Արցախի ճանաչումը կարող է ռազմական գործողության առիթ տալ, 5165 շարժումը չէ Արցախին օգնության հասնելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

«5165 շարժումը չպետք է գա և մեզ ասի` միջազգային կառույցներում ի՞նչ հարցեր բարձրացնենք, հավելյալ կոչերի կարիք չկա: Արցախի ճանաչման պահանջ ներկայացնող քաղաքական ուժն արդյո՞ք  հնարավոր ռիսկերը ծանրութեթև է արել և հետևանքների դեպքում պատասխա՞ն է տալու»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով՝ «5165» շարժման՝ այսօր Ազգային ժողով ներկայացրած պահանջագրին, ըստ որի, խորհրդարանը պետք է սկսի Արցախի անկախության ճանաչման գործընթաց և աշխատանքներ տանի նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։ 

«Պետք է հասկանալ՝ Արցախի ճանաչումը մեզ ի՞նչ կտա, Արցախի և ՀՀ-ի համար ի՞նչ վտանգներ, ռիսկեր կառաջացնի: Տարբեր ուժեր պարբերաբար նման առաջարկով են հանդես եկել, բայց մերժվել է՝ համարելով, որ այն կարող է վնասել բանակցություններին: Հայրենասիրական կոչեր ես ևս կարող եմ անել, պետք է պատասխանատու լինել և հետևանքները պատկերացնել: Արցախի ճանաչումը կարող է ռազմական գործողության առիթ լինել, և այդ ժամանակ «5165» շարժումը չէ արցախահայությանը օգնության հասնելու»,- ավելացրեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։