Ժողովրդի դիմացը չեն կարողանալու առնել, ՀՀ-ն հրաժարվում է իր զավակից, տանում որբանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Իրավունք չունենք մոռանալ Շուշիի ազատագրումն ու հաղթանակը, այդ հաղթանակը սովորեցնում է՝ ինչպես անելանելի իրավիճակում հաղթել: Զոհվածներին հիշելը հաղթանակ է բերում, կառավարությունը պետք է օրինակ ծառայի՝ Շուշիի ազատագրման- օրը Եռաբլուր գնալով, բայց եթե չի գնում, ժողովուրդը պետք է միասնական լինի այդ հարցում և այդ օրը երբեք չմոռանա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի ՊԲ առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

«Եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ փաստաթուղթ ստորագրվի, պատերազմ է լինելու, ժողովրդի դեմը չեն կարողանալու առնել, միաբանվելու է․ամեն ընտանիքում զոհ կա: Թուրքը չի փոխվել, նույնն է՝ ինչ 100 տարի առաջ, Հաագայի դատարանի որոշումը կատարո՞ւմ է, բա ինչի՞ ենք հավատում, որ միջազգային հանրության միջնորդությամբ հաստատված երաշխիքները պետք է կատարի: Ամերիկացիները Վիլսոնի քարտեզը գցեցին, տեր կանգնեցի՞ն, հիմա էլ նույնն է լինելու:

Աբսուրդ է խոսել Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքների պաշտպանության մասին: Ինչպես մայրն է իր զավակից հրաժարվում, նույն ձև կառավարությունն է հրաժարվում իր զավակից՝ Արցախից, ուզում է որբանոց տանել»,- ավելացրեց նա: Նախկին հրամանատարը համոզված է, որ եթե ժողովրդի 10 տոկոսը դուրս գա պայքրելու, նրան հաղթել չի լինի, կառավարութունն էլ պետք է դա հաշվի առնի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ