Ադրբեջանցիները հատուկ են խփել ոստիկաններին, ասում են՝ ձեզ կոտորելու ենք, իշխանավոր լինես, թե ոչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Մեր ազգը պետք է գաղափարախոսություն, նպատակ ու երազանք ունենա, ոչ թե մեզ խփեն, նոր մտածենք՝ ինչպես արձագանքել: Ազգային երազանք չունենք ու չենք կարողանում աշխարհին ներկայացնել, թե ինչ ենք ի վերջո ուզում, իսկ թուրքերն ազգային նպատակ ունեն ու աշխատում են այդ ուղղությամբ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ Արցախում ադրբեջանցիների ԶՈՒ-ի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով երեք ոստիկանների սպանության և մեկ վիրավորի դեպքին:

«Արցախում ոստիկանների սպանությունն ապտակ էր մեր իշխանությանը, իշխանությունը պետք է հասկանա, որ իրեն են խփել: Ադրբեջանցիները ոստիկանությանը հատուկ են խփել, ասում են՝ ձեզ կոտորելու ենք, իշխանավոր լինես, թե ոչ, դրանից ավել էլ ի՞նչ ասեն, պետք է խելքի գանք ու պայքարենք, ոչ մի բան չզիջենք»,- ավելացրեց Արկադի Կարապետյանը: Հրամանատարի խոսքով, չենք հավատում ո´չ Աստծուն, ո´չ էլ մեր ուժերին, դրա համար էլ վախենում ենք կռվել թշնամու դեմ:

«Վախենալը պետական քաղաքականություն է դարձել, եթե չվախենանք ու կամք ունենանք, իրավիճակը կփոխվի, հիմա հայրենասիրության գաղափարը ծաղրում են,՝ դրա համար էս օրին ենք: Պիտի հասկանանք՝ ծովից-ծով Հայաստան ե՞նք ուզում, թե հրապարակում մի հատ բուդկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ