Արցախում իշխանության ներկայացուցչի գործառույթն իրականացնող պաշտոնատար անձը 3 հա տարածք է օտարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

արցախի քկ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ հարուցված ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պետական շահերին հակառակ գործելու, իր պաշտոնեական լիազորությունների սահմանազանցմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի շրջանակում՝ սահմանագծման և քարտեզագրման արդյունքում համայնքի վարչական տարածքի հողերը Ստեփանակերտի քաղաքային համայնքին փոխանցելու փաստը անտեսելու և նշված տեղամասից 3 հա մակերեսով տարածք ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհուն օտարելու, դրանով իսկ պետության օրինական շահերին էական վնաս պատճառու դեպքի առթիվ:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ՍՊ