ՀՀ-ում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 161-ի, վարակվածներից 116-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1105883

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ մայիսի 22-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 161-ի:

Հոսպիտալացված է 2 քաղաքացի,  84-ը դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Վարակվածներից 116-ը երեխաներ են, 45-ը` մեծահասակներ:

--00—ՅՄ