Ուկրաինացիները ԱԹՍ-ներով հարձակվել են Կրասնոդարի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

346850743949241

Մայիսի 26-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական Կրասնոդար քաղաքի վրա: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Նշվում է, որ քաղաքում գործել է ՀՕՊ համակարգը, սակայն առնվազն մեկ ԱԹՍ պայթել է՝ բախվելով Մորսկայա փողոցում գտնվող գրասենյակային շենքին։

Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովի խոսքերով, հարձակման հետևանքով վնասվել է գրասենյակային շենքը, ինչպես նաև բնակելի շենքերից մեկը։ 

--00—ՅՄ