Արցախը 6 ամիս շարունակ շրջափակված է, ժողովուրդը ամուր ու վճռական է հայրենիքում ապրելու պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Artak Beglaryan





Արցախը 183 օր է՝ շրջափակված է։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրառում է արել․

«Արցախը շրջափակման պայմաններում է արդեն 6 ամիս շարունակ՝ արցախցիների կյանքի վրա իր համակողմանի և ահագնացող հետևանքներով:

Ողջ հայությունը պետք է գիտակցի Արցախի բացառիկ նշանակությունը հայ ժողովրդի ու հայոց պետականության համար՝ առավելագույն ջանք ներդնելով շրջափակման վերացման ու Արցախի պաշտպանության համար:

Իսկ ահա Արցախի ժողովուրդը ամուր ու վճռական է սեփական հայրենիքում ազատորեն ու արժանապատվորեն ապրելու պայքարում»։ 

--00—ՍՊ