Ավտոմեքենան բախվել է վերամբարձ կռունկին, և մխրճվել մեկ այլ վերամբարձ կռունկի մեջ. կա 10 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Screenshot_14

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան՝ Գևորգ Չաուշի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կվարտալի կալցավո»-ի հարևանությամբ, բախվել է վերամբարձ կռունկին, առաջ ընթացել և մխրճվել մեկ այլ՝ կայանված վիճակում գտնվող, վերամբարձ կռունկի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն  ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:

Բժիշկները, բոլոր վիրավորներին, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և վերամբարձ կռունկների սեփականատերերի ինքնությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ