Երևանում բախվել են ռուսական համարանիշներով Ford Transit-ն ու Opel-ը. hայտնաբերվել են արնանման հետքեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_7

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանի հարևանությամբ բախվել են ռուսական համարանիշներով մարդատար Ford Transit-ն ու Opel մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Ford Transit-ում եղել են մոտ 20 ուղևորներ, ովքեր հրաժարավել են բժշկական օգնությունից, այն դեպքում, երբ դեպքի վայր էին ժամանել շտապօգնության բժիշկները:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Ոսկանյանն ու Սուրեն Իշխանյանը: Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել  Երևանի վարչական տարածքում, ինչից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակ, որտեղից ժամանել են պարեկները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ