Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, դանակ, ակնոց, արնանման հետքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

դդ

Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներն են հնչել Երևանում: Ժամը  21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր, ակնոց: 

Այս պահին ոստիկանությունը պարզում է՝ արդյոք դեպքի հետևանքով հիվանդանոց տուժած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ: 

Դեպքի վայր են ժամանել արդեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

--00—ՍՊ