Ձեռնպահ մնացեք ապօրինի անցակետ այցելելու Բաքվի հրավերից․ Լուազոն՝ եվրոպական դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

լուազո

Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն՝ վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը Լաչինի միջանցքի արգելափակման հարցով։

Նատալի Լուազոն նշել է․ «Քանի որ Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է, ես նաև ուղերձ եմ հղում Բաքվում հավատարմագրված եվրոպական դեսպաններին՝ եթե Ադրբեջանը նրանց հրավիրի ապօրինի տեղակայված անցակետ, նրանք պետք է ձեռնպահ մնան հրավերը ընդունելուց՝ հետևողական մնալով Արդարադատության միջազգային դատարանի վճռի պայմաններին»։



Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ