Ադրբեջանը պարտավոր է ապացուցել, որ ինքն էլ է ձգտում խաղաղության այնպես, ինչպես ՀՀ-ն․ Լուազո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

luazo

Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ ինքն էլ է ձգտում խաղաղության այնպես, ինչպես Հայաստանը։ Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին, իր ճեպազրույցում ասել է ԵԽ անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն․

«ԵՄ-ն լավագույն ջանքերն է ներդնում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազի»,- ասել է նա։

Ըստ Լուազոյի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է նպաստի լարվածության թուլացմանը։ 

--00—ՍՊ