ԱԺ ընդդիմադիրները պետք է քննչականների կողմից անձանց խոշտանգելու դեպքերը քննող հանձնաժողով ստեղծեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Տիգրան Առաքելյանին չեմ ճանաչում, լավ ու վատ կարծիք էլ չունեմ իր մասին, բայց դա չէ էականը.

Տիգրան Առաքելյանի պատմածը Քննչական կոմիտեի գործողությունների և հատկապես դրանցում Արգիշտի Քյարամյանի անձամբ մասնակցելու վերաբերյալ պետական մարմինների կողմից հանցավորության ու անբարոյականության անհասանելի նոր բարձունքների նվաճում է։

Այս դեպքերը պետք է շատ լուսաբանվեն, սրանց մասին պետք է խոսվի. ուստի՝ ունեմ մի շատ կոնկրետ առաջարկ.

Կարծում եմ շատ երկար ժամանակ է ինչ հասունացել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից քննչական և ոստիկանական մարմինների կողմից անձանց խոշտանգելու դեպքերը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը։

Կարևոր չէ, որ հնարավոր է կարճաժամկետ հատվածում դրանք չդատվեն, կարևոր է, որ բոլորս ցույց տանք, որ այդ մարդիկ հանցագործ սրիկաներ են։

ԱԺ քննիչ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործիք դառնալ երկար ժամանակ այս հարցը հանրության մոտ քննարկելի դարձնելու առումով։

a6451b72-838b-4c0e-92f4-3172385f45dc.jpg

Հ.Գ. քննչականի մամուլի խոսնակը ասումա, եթե այդպիսի բան կա թող գա հաղորդում ներկայացնի հենց այն մարմին, որի ղեկավարի հանցագործ լինելու մասին մարդը խոսել է։ Մամուլի քարտուղարը չգիտի՞, որ քրեական վարույթ նախաձեռնելու համար հաղորդման նման էլ մի ինքնուրույն առիթ է հանդիսանում մամուլում տարածված տեղեկատվությունը...»։

 

--00—ԱՊ