Արցախից 14 բուժառու «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ ԲԿ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24news

timthumb

Այսօր՝ հունիսի 30-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

--00—ՅՄ