Վրաստանում 2,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

erkrasharj-e1652549000159

Այսօր՝ հուլիսի 3-ին, Թբիլիսիի ժամանակով 04:19-ին Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդա քաղաքից 25 կմ արևելք գտնվող Սամեբա գյուղում 2,9 մագնիտուդ (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

--00—ՅՄ