Իտալիայում առգրավվել է Բաթումով Հայաստան տեղափոխվող մոտ 3 տոննա կոկաին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

1684220377_3027586 (1).jpg

Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից, ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ, գրում է РИА Новости-ն։

Արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցվել է 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթում նավահանգստով ուղարկում էին Հայաստան։

--00—ԶՀ