Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

Վերին-Շորժա

Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

--00—ՅՄ