Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին Գյումրիում ներկա է գտնվել Սուրբ և Անմահ Պատարագի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

1115340

Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում հուլիսի 13-ին  Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ՝ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէի ձեռամբ և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի ներկայությամբ տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  պատարագին ներկա էին Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակը, ԱՄՆ և Կանադայի հայ կաթողիկե առաջնորդը, կաթողիկե քահանայաց դասը, հավատացյալներ։

Պատարագի ընթացքում կարդինալ Պարոլինին փոխանցեց  Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ նշելով, որ Հայաստան է եկել որպես խաղաղության բանագնաց՝ հույսով ու զորակցութամբ։

«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն իր առաքելական օրհնությամբ կամենում է ամրապնդել ձեզ հավատքի, սիրո ու միության մեջ, որպեսզի դուք զգաք ձեզ Աստծո կողմից սիրված։ Սիրով ողջունում եմ այստեղ ներկա բոլորիդ, իմ սիրալիր ողջույնը փոխանցում եմ Հայ Առաքելական եկեղեցու և ուրիշ դավանանքների բոլոր եղբայրներին»,-իր խոսքում նշեց կարդինալ Պարոլինին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ