ՌԴ-ն աջակցում է ցանկացած միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

Screenshot_11

Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին:

Ռուս դիվանագետի խոսքերով, որևէ հետևություն անելու համար վաղ է։

«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն։ Ուստի պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Զախարովան։

--00—ՅՄ