Ալիևը Միշելին հայտնել է բանակցությունների «բրյուսելյան ձևաչափի» արդյունավետության մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

միշել-ալիև

 

Բրյուսելում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։  Այն տևել է երեք ժամ։ 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հանդիպմանը Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար։

Ալիևը նաև նշել է, որ «բրյուսելյան ձևաչափն» արդյունավետ է։

Հանդիպման ընթացքում Ալիևն ու Միշելը մտքեր են փոխանակել հուլիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների շուրջ:

--00—ՍՊ