Գրիգոր Գուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

d6c4a5bc-41a8-4380-a67f-ed79e4ca4fd0.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գրիգոր Գուլյանին 2023 թվականի օգոստոսի 14-ից ազատել շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

--00—ԶՀ