Դավիթ Մարգարյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

դդ

Քաղաքային կառավարման լավագույն մասնագետներից մեկը՝ Դավիթ Մարգարյանը միացել է մեր թիմին, այդ մասին հաղորդում է «Ապրելու երկիր» կուսակցությունը․



«Դավիթ Մարգարյանը տնտեսագիտության թեկնածու է, տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման փորձագետ:

Դավիթ Մարգարյանը «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրվելու է որպես ավագանու անդամի թեկնածու։

Երևանին պետք են պրոֆեսիոնալներ և մենք Երևանը կառավարելու ենք հենց այդպիսի թիմով։

Դավիթ Մարգարյանի մասնագիտական կենսագրությունը․

2003-2008 թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը՝ պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտությամբ,

2008-2011 թթ սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում, պաշտպանել է ատենախոսությունը «Կառավարման հիմնախնդիրները տեղական ինքնակառավարման համակարգում» թեմայով՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան,

2009-2011թթ աշխատել է «Համայնքների Ֆինանսիստների միավորում» հ/կ-ում՝ որպես ծրագրերի համակարգող,

2011-2015թթ աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես Երևանի քաղաքապետի տեղակալի, այնուհետ՝ առաջին տեղակալի օգնական,

2016-2021թթ աշխատել է «Համայնքների Ֆինանսիստների միավորում» հ/կ-ում՝ որպես տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման փորձագետ,

2012 թվականից Համայնքների Ֆինանսիստների միավորում» հ/կ վարչության անդամ է, 2021թ․ առ այսօր՝ «Տեղական ժողովրդավարական դպրոց» կրթական հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ