Սահմանադրական իշխանափոխության ենք գնում, ժամացույցի հետընթացը սկսված է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Սահմանադրական իշխանափոխության ենք գնում, ժամացույցի հետընթացը սկսված է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Մարգարյանը։

Մարգարյանը ներկայացրեց իրենց կուսակցության նախընտրական ծրագրերը՝ հատկապես շեշտադրելով տրանսպորտային համակարգի, քաղաքաշինության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը։

Մարգարյանը առաջարկում է շատ չիջեցնել նշաձողը և մանր փոփոխությունները չներկայացնել որպես մեծ նվաճում, որոնք արդեն իսկ ինքնին պետք է լինեն։

Ըստ նրա Երևանի ընտրությունները պետք է հենց Երևանի մասին լինեն և այլ թեմաների արծարծումը անազնիվ կլինի երևանցիների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ