Պատրաստ եմ բանտ նստել, ուզում ենք հեռացնել իշխանությանը, որ դիմադրենք Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Պատրաստ եմ բանտ նստել, ուզում ենք հեռացնել իշխանությանը, որ դիմադրենք Ադրբեջանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ՝ Ադրբեջանը ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով դրան իրավական տեսք տալ։

Ըստ Սահակյանի, այս պետությունը չի կարող արտաքին այդ մարտահրավերին դիմագրավել, քանի որ ստեղծվել է առանց հանրային պայմանագրի։

Սահակյանը նշեց, որ իրենք Մաշտոցի պուրակում հենց այդ հիմնախնդրի վրա են քննարկումներ կազմակերպում՝ փորձելով ձևավորել հանրային պայմանագիր։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ