Վերին Խոտանանում փրկարարները քարշակել են բեռնատարն ու բացել ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

մեք

Օգոստոսի 3-ին ժամը 09:52-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցուն հարակից տարածքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Է. Ա.), որը շարունակել է ընթացքը:



--00—ԼՀ