«Վնուկովո»-ի օդային տարածքը փակվել է․ պատճառը դեպի Մոսկվա թռչող անօդաչուն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

չու

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է։ Չվերթների ժամանումներն ու մեկնումները հետաձգվել են, որոշ չվերթներ վերահղվել են այլ օդանավակայաններ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։



ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ երկինքը փակվել է դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքի պատճառով։

--00—ԼՀ