Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

Capture

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հետաձգել է հունվարի 4-ին նախատեսված այցը Թուրքիա ՝ կապված Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը ՝ հղում անելով Իրանի նախագահի աշխատակազմին։

Այցի ընթացքում Ռաիսին պետք է հանդիպեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ հետո նախատեսված էր Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստը:

--00—ՅՄ