Պրահայում Աթաթուրքի արձանը չի տեղադրվի․ հայ համայնքը հաղթեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Թուրքիայում-Աթաթուրքի-արձանը-կոտրելու-համար-քաղաքացի.-800x445

Պրահայի քաղաքապետարանը մերժել է թուրքական կողմի խնդրանքը՝ տեղադրելու Աթաթուրքի արձանը Թուրքիայի հանրապետության 100-ամյակի առթիվ։ Հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Չեխիայի հայ համայնքը նամակով դիմել էր Պրահայի քաղաքապետարանին ու պահանջել էր չտեղադրել հայերի և հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված անձի արձանը Պրահայի տարածքում։

Դիմում-կոչը ստորագրել էին Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվը, Չեխիայում գործող «Օրեր» հայկական ամսագրի անձնակազմը և այլք։

--00—ՅՄ