Նիկոլի տրամաբանությամբ Պուտինը պետք է Սիբիրի կեսը հանձնի Չինաստանին, որովհետև այդտեղ մարդ չի ապրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Աշխարհի մայրաքաղաքներում ՍԱ կշարունակի ծաղրել հայերին. նրա հարցերը պիտի լուծենք ՀՀ մայրաքաղաքում: Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը նիկոլակոշիկալիզ, նախկինների օրոք փարթամացած, իրեն կաղնու տեղ դրած, իսկ հիմա կռացած հերթական դիվանագետն է, որն այդպես էլ չի հասկացել, որ դիվանագետը պետք է սպասարկի սեփական երկրի, ոչ թե իր շահը:

Աշոտ Հովակիմյան, ամո՛թ քեզ, հարամ լինի այն հացը, որ կիսել ես մեզ հետ. դու զզվելի, շիրոտ «թուլումբա» ես:

Պրահայի այցը սկսեց «ֆիասկոյից»:

Պատկերացրեք մեր երկրի դիվանագիտության սնանկ ու դատարկ վիճակը, որ այս ժամանակահատվածում այդպես էլ չկարողացավ իրեն «սիրող ու գովերգող» եվրոպական քաղաքական վերնախավին ներկայացնել մի կարևոր հանգամանք, որ Ադրբեջանը «բարձրաշխարհիկ» ճառեր չի հասկանում:

Երբ Չեխիայի նախագահին ուղիղ տեքստով հարց տրվեց արդյո՞ք ԵՄ-ն դիտարկում է սանկցիաների կիրառման քաղաքականություն ընդդեմ Ադրբեջանի, նա շատ ազնիվ ասեց ՝ ոչ, դա կոնտր-պրոդուկտիվ է:

ԵՄ-ն թքած ունի Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական «բանծիկների» վրա:

Այն հանգամանքը, որ մենք իբրև թե ժողովրդավար ենք, իսկ Ադրբեջանն ավտորիտար, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում «ծախել» Եվրոպայի վրա, որովհետև.

1. իրենք ունեն իրական շահեր,

2. շատ լավ գիտեն, որ Նիկոլը բացարձակ ժողովրդավար չի:

Նիկոլ Փաշինյանին «ճպճպացող թուլումբա» Աշոտ Հովակիմյանը՝ դեսպանը, տարել էր «ուղեղային կենտրոն», որն ուղղակիորեն համարժեք էր նրա իսկ «չեղած» մակարդակին:

Նիկոլ Փաշինյանն այնքան «չկար», որ անգամ այդ կենտրոնի Յութուբյան ալիքում չէին տեղադրել նմանատիպ «որակյալ» այցը:

Ես ամաչում եմ Նիկոլ Փաշինյանի հետ հայ համայնքների անունից հանդիպող մեր հայրենակիցների փոխարեն:

Սփյուռքն ավելի լավն է, քան Նիկոլը փորձում է այդ 40 հոգանոց հանդիպումների ընթացքում ներկայացնել:

Նիկոլ Փաշինյանի ծրագրի մի մասն էլ նաև այն է, որ ոչ միայն ազգային արժանապատվությունից ու ապագայից մեզ զրկի, այլ նաև ձեզ՝ սիրելի սփյուռքահայեր, զրկի ազգային ինքնության զգացողություններից ու արժանապատվությունից:

Ամո՛թ է, գոնե հրաժարվեք այդ հանդիպումներից:

Նիկոլն ասում էր՝ 2020 թվականին պատերազմ էր, ո՞նց կառավարեի, խնդիրներ կային. դա ասում է մի մարդ, որ ՝

* 2018-ից զավթել է իշխանությունը,

* պատերազմից ընդամենը 2 ամիս առաջ գովում էր մեր բանակն ու ասում, որ ինքն ամենագժական գլխավոր գերագույն հրամանատարն է,

* գնում էր չկրակող «սամալյոծիկներ»,

* վստահեցնում էր՝ միջազգային հանրությունը ՀՀ «մեջքի հետևում է», որովհետև ժողովրդավարությունը ՀՀ «անվտանգությունը երաշխավորող» բրենդ է:

Նիկոլը հնչեցնում էր 18+ ձևաչափով ցանկացած հայհոյանքին վայել սուտ՝ հողերի զիջումը եղել է առանցքային խնդիր բանակցությունների ողջ ընթացքում:

Բանակցությունների կարմիր գիծը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորումն ու միջազգային երաշխիքների ներքո իրացումն էր:

Նիկոլն ասում է ՝ քանի՞ մարդ էր ապրում այդ տարածքներում, որ հանձնեցինք կամ ի՞նչ հավելյալ արժեք էր ստեղծվում:

Դա հի՞մք է՝ հանձնելու հայրենիքի հողերը:

Նիկոլի տրամաբանությամբ ՌԴ նախագահը պետք է Սիբիրի կեսը հանձնի Չինաստանին, Մոնղոլիային ու Ճապոնիային, որովհետև այդտեղ մարդ չի ապրում:

Նիկոլը մոռանում է, որ իր հանձնած 10 000 քառ կմ -ով ապահովվում էր ՀՀ ցորենի մի զգալի մասը, օգտակար հանածոների, արոտավայրերի զգալի մասը և այլն:

Նիկոլը վաղուց չէր հիշատակել ՄԱԿ ԱԽ բանաձևերը:

(Տես այստեղ

Ալիևների կլանի «քաձ», «վենետիկյան պոռնիկ» պետք է լինել, որպեսզի կրկնել 30 տարվա ընթացքում Ալիևիների կրկնած թեզերը:

Նիկոլը գնում է վա-բանկ և մենք մեղավոր ենք, քանի դեռ նա վարչապետ է:

Նիկոլին հիշեցրին՝ 5 տարի Հայաստանն արտասահմանում քարոզչական պատերազմ ընդդեմ թուրքերի ու ադրբեջանցիների չի տանում:

Տեղեկատվական աշխատանքի նպատակով ստեղծված ՊՈԱԿ-ը դարձավ ընդդիմախոսներին վարկաբեկելու ու ժողովրդի ականջներից «լապշա» կախելու գործիք:

Նիկոլ Փաշինյանի՝ քրիստոնեության, բարոյականության, հարության մասին սատանեական պատկերացումներն ապացուցեց նրա հերթական հայտարարությունը՝ «հարյուրավոր անգամ մահացել եմ եւ հարություն եմ առել»:

Նիկոլը նման է «կինոների հրեշների լեշի», ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ փորձից չի «սատկում» և ոչ թե ՝ մեսիայի, ով մեռնում ու հարություն է առնում:

«Ազատություն» ռադիոկայանը, որի «սև ցուցակում» եմ նաև ես, այսօր բավական պլոճիկոտ, թասիբախառը հարցազրույց անցկացրեց Նիկոլի հետ:

Նիկոլենց՝ վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածած առաջին թեզն այն էր, թե Ադրբեջանի հետ համաձայնության չեն եկել, քանզի նրանք չեն ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Այնուհետ Նիկոլը հասկանալով, որ դա «սխալ» թեզ է, փորձեց «ֆռռացնել», թե և՛ Արցախի հարցն է, և՛ Հայաստանի:

Նիկոլն ասում էր՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն պետք է տեղի ունենա և տեղադրվեն միջազգային մեխանիզմներ:

Ի՞նչ միջազգային մեխանիզմի երաշխավորում, երբ այդ մեխանիզմները փլվում են:

* Եթե Բաքուն և Ստեփանակերտը պետք է խոսեն որպես հավասարը հավասարի հետ. ինչու՞ է Նիկոլը որոշում բանակցությունների օրակարգը:

Իրականում Նիկոլն Արցախը մտցնում է Բաքվի «տակ»:

* Նիկոլն ասում է՝ ադրբեջանցիներն ունեն մեզնից վերցված վարելահողեր, որոնք պետք է փոխանակենք:

Տավուշը միակ վայրն է, որտեղ նախկիններից մնացած պաշտպանական դիրք կա:

Տավուշի սահմանամերձի հարգելի՛ բնակիչներ, դա՞ եք ուզում տալ, ինչի՞ դիմաց:

Գուցե այդ վարելահողերը շատ կարևոր են ձեզ համար, բայց Նիկոլի «կուտը» չուտեք, որովհետև դրա դիմաց զիջելու եք ռազմավարական բարձունքներ, կոմունիկացիաներ, ձեր գյուղ չեք կարողանալու մտնել, վարելահողերին չեք կարողանալու մոտենալ ՝ ադրբեջանական վերահսկողության ներքո:

(Մանրամասները այստեղ ՝https://www.facebook.com/search/posts...)

* Եթե, ըստ Նիկոլի, 2018-ին իրեն թողնված ամեն տարբերակ շատ վատն էր, ինչու՞ 2021-ի նախընտրական արշավին սկսեց խաբել մարդկանց ու «էշի տեղ» դնել՝ խոստանալով Հադրութից մինչ Շուշի, ինքնորոշման իրավունք և այլն:

Նիկոլն իրեն ընտրող մարդկանց դրել է «ժեխի» տեղ. ի պատասխան հնչած հարցի, թե ՝ ձեր նախընտրական ծրագրում գրել եք, որ պետք է Շուշին ու Հադրութը հետ բերեք և այլն, պատասխանում է՝ ձեր կարծիքով ինձ ընտրած մարդկանցից քանի՞սն է կարդացել այդ ծրագիրը կամ քանի՞սն է լսել:

Այսպիսի արտահայտություն անողն իրավունք չունի որպես քաղաքական կերպար գոյություն ունենալու:

Ալեն Սիմոնյանի հարցը, ինչպես և ասում էի՝ դարձել է թութք. Նիկոլն ասում է՝ դատապարտում է, բայց «Ալենն էլ է մարդ»:

Պատկերացնու՞մ եք այդ տղամարդու արժեքը, որի թիկնապահները բռնում են մեկ մարդու, որպեսզի ինքը թքի:

Երբ Նիկոլն ասում է՝ Արևելյան գործընկերության երկրներում մեր երկիրը ներկայումս գլխավորում է վարկանիշային աղյուսակը մի քանի ուղղություններով, դա նման է, որ 4:2 պարտվես, բայց պարզվի «դեղին քարտերով հաղթել ես»:

Նիկոլն ասում է՝ սխալ էր «Նեմեսիս» արձանի տեղադրումը. նա այնքան է «հղի մնացել» որոշ ակցիաներից, որ իր համար վրեժ բառը շաքարը բարձրացնող բառ է. նա չի կարող կողմ լինել հայ ժողովրդի վրեժի խորհրդանիշ հանդիսացող արձանին:

Հայ ժոովրդի վրեժի ժամանակը գալու է:

Նիկոլը հետևողականորեն, ծրագրավորված գործող դավաճան է, կատարյալ գործիք իր անբարոյականության մեջ:

Նա պատրաստ է ամեն ինչ հանձնել:

Նիկոլը պետք է ապրի շատ երկար:

Նրան պետք է դատել ցմահ և շաբաթը մեկ թափանցիկ վանդակում ի ցույց դնել Հանրապետության հրապարակում՝ որպես հայ ժողովրդի պատմության դավաճան:

Նիկոլ, ես անիծում եմ, որ դու ապրես շատ երկար ու բանտախցում, որ քո օրինակով սերունդները սովորեն, որ չպետք է լինել ազգի դավաճան»։