Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

սահման

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 21-ին՝ ժամը 22:50-ից մինչև օգոստոսի 22-ի 02.05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

--00—ՅՄ