Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են երեք արցախցի երիտասարդների առևանգման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Ադրբեջանական Trend գործակալությունը խոստովանում է, որ Հակարիի կամրջի ապօրինի անցակետում Բաքվի ահաբեկիչներն առևանգել են երեք արցախցի երիտասարդների, որոնք «պղծել են ադրբեջանական դրոշը»  2021 թ-ին։

Նրանք նաև կադրեր են բերում տեսանյութից, որում իբր թե առևանգված երիտասարդներն են, որոնք ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախից տեղափոխվում էին Հայաստան՝ համալսարանական կրթություն ստանալու համար։

Հիշեցնենք, որ արցախյան կողմը մինչև հիմա հաստատել է Ալեն Սարգսյանի առևանգման մասին։

--00--ԼՀ