Մոսկվայում հանդիպել են ՀՀ ու Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

Մոսկվա

Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների ներկայացուցիչները Մոսկվայում անցկացրել են առաջին հանդիպումը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, որի ժամանակ քննարկել են երկու երկրի ժողովուրդների միջև հարաբերություններում լարվածության մեղմացմանն ուղղված միջոցառումները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին:

«Դեկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայում կայացել է զինված հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումը ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային հաղորդակցության հարցով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիկոյի  մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև լարվածության մեղմանն ուղղված միջոցները, պայմանավորվել են շարունակել շփումը 2022 թվականին»,- ասել է գործակալության աղբյուրը:

 --00—ՄՀ