Վերջին օրերին Երևանում ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

photo_2023-09-21_17-07-52

Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները։

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահմանմանն ու հասարակական անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցառումներ։

Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները։

--00—ՅՄ