6 մլրդ դոլար՝ «Մանչեսթեր Յունայթեդի» համար․ Շեյխ Ջասիմի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Sheikh-Jassim-bin-Hamad-Al-Thani-700x375

Կատարի շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ Թանին, որը ցանկանում էր գնել «Մանչեսթեր Յունայթեդը», դուրս է եկել ակումբը գնելու շուրջ բանակցություններից, քանի որ անիրատեսական է համարել «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատիրոջ գնահատականը, հաղորդում է ESPN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, փոխանցում է Armsport.am-ը։

Ջասիմի առաջարկը գնահատվում է մոտավորապես 5 միլիարդ ֆունտ (6,061 միլիարդ դոլար): ESPN-ի աղբյուրները հայտնել են, որ Գլեյզերների ընտանիքը «Մանչեսթեր Յունայթեդի» արժեքը գնահատում է ավելի քան 6 միլիարդ ֆունտ (7,275 միլիարդ դոլար): Ակումբի ներկայիս շուկայական արժեքը կազմում է մոտ 2,6 միլիարդ ֆունտ (3,2 միլիարդ դոլար):

Շեյխ Ջասիմը ձգտում էր ձեռք բերել ակումբի բաժնետոմսերի 100%-ը, մարել 969,6 միլիոն ֆունտ (1,176 միլիարդ դոլար) պարտքը և ծախսել 1,4 միլիարդ ֆունտ (1,7 միլիարդ դոլար) ակումբի շենքերը, ներառյալ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը, և կազմը բարելավելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ