«Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն խոշոր հաշվով հաղթանակներ տոնեցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ֆուտ

 Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրը մեկնարկեց «Փյունիկ»-«Վան», «Արարատ-Արմենիա»-ԲԿՄԱ խաղերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունելով Չարենցավանի «Վան»-ին՝ 6 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Երևանյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Սեմ Հենդրիկսը, Գուստավո Սանտոսը, Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն (դուբլ), Հովհաննես Հարությունյանը և Լևոն Վարդանյանը:

«Փյունիկ»-«Վան»` 6:0:

Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալեց ԲԿՄԱ-ին և առավելության հասավ 4:1 հաշվով: «Արարատյաններից» գոլերը խփեցին Տենտոն Իենեն, Մոհամեդ Յատարան, Ալեմաոն և Արտյոմ Ավանեսյանը, իսկ «Բանակայինների» միակ գոլի հեղինակը Գրենիկ Պետրոսյանն է:

«Արարատ-Արմենիա»-ԲԿՄԱ՝ 4:1:

Այս տուրի շրջանակներում կայանան նաև «Ուրարտու»-«Վեստ Արմենիա», «Արարատ»-«Նոա», «Ալաշկերտ»-«Շիրակ» հանդիպումները:

 --00—ԼՀ