Տեղի ունեցավ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ առաջին մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Հայաստանյան բանկային համակարգի նոր բրենդի՝ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Կոմիտաս 1 հասցեում գործող «Մերգելյան» մասնաճյուղը վերաբացեց իր դռները հաճախորդների առջև՝ ժամանակակից, հարմարավետ և նորարարական ձևաչափով։

2

Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, բանկի բազմամյա գործընկերներ և հաճախորդներ, որոնք բարձր գնահատեցին բանկի նոր ձևաչափը՝ մաղթելով Բանկին ֆինանսական կայունություն և հաճախորդների գոհունակության բարձր աստիճան։

3

Ժամանակակից, թվային և նորարար. Բանկի նպատակն է լինել առաջին ընտրության մանրածախ բանկ՝ առանձնանալով թվային պրոդուկտների գրավիչ պայմաններով:

4

Նոր բրենդի մասին խոսելիս ԱՄԻՕ ԲԱՆԿի Խորհրդի նախագահ Ալֆրեդ Մոէկլին համոզված է. «ԱՄԻՕՆ կյանքի է կոչելու զարգացման նոր ծրագրեր՝ գրավիչ դարձնելով ֆինանսավորման տարբեր ծրագրեր, արդիականացված թվային և նորարարական ծառայություններ: Համոզված եմ, որ Բանկը հայտնվելու է զարգացման նոր մակարդակում և միջազգային լավագույն փորձի արդիական չափորոշիչների ներդրմամբ նորովի է մրցակցելու համակարգում»:

5

ԱՄԻՕԻ որդեգրած նոր ռազմավարության համաձայն, ընդլայնվելու և կատարելագործվելու է մանրածախ բիզնեսի զարգացումը՝ շեշտադրում կատարելով հաճախորդի փորձառության փոխակերպման և բարելավման վրա:

6

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը միասին կտրում են խորհրդանշական ժապավենը:

7

Նոր բրենդի առաջնահերթություններն ու տեսլականն արտացոլվել են նաև նորաբաց մասնաճյուղի ճարտարապետական ու դիզայներական լուծումներում:

8

Շուտով, ինչպես Երևանի, այնպես էլ մեր երկրի մյուս համայնքների քաղաքացիները կսպասարկվեն ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված մասնաճյուղերում, որտեղ նորարարություն խորհրդանշող գույների համադրությամբ ստեղծվել է բանկային կարծրատիպերը կոտրող անմիջական և մտերմիկ միջավայր:

10

«ԱՄԻՕ ԲԱՆԿԸ հայկական բանկային շուկայում հանդես է գալիս բոլորովին նոր ձևաչափով՝ վառ և պայծառ գույներով, լուսավոր սրահներով և հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով»,- ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը վստահեցնում է՝ բանկի զարգացման նոր թվային ռազմավարությանը համահունչ ճարտարապետական և դիզայներական լուծումներով վերաբացվող նոր մասնաճյուղերում հաճախորդները կստանան ավելի արագ և որակյալ սպասարկում, ինչն օրեցօր հաճելիորեն կբարելավի հաճախորդների փորձառությունը Բանկի հետ հաղորդակցման բոլոր հարթակներում։

10

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նոր բրենդի ներքո վերաբացվող մասնաճյուղերն այսուհետ հաճախորդներին կդիմավորեն ջերմ, լուսավոր, յուրօրինակ և դրական լիցքերով հագեցած սրահներում, իսկ աշխատակիցները հաճախորդներին կսպասարկեն մտերմիկ, անկաշկանդ և բարեհամբույր միջավայրում՝ միտված հաճախորդների կարիքների առավելագույնս բավարարմանը։

11
12

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 

--00—ԱՊ