Պարզ չէ՝ Բաքուն ի վերջո համաձայնվու՞մ է 3 սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

 «Մենք չենք կարող վստահորեն ասել, որ Ադրբեջանը հաստատում է իր հավատարմությունը երեք սկզբունքներին, այդ հարցերը պետք է հստակեցվեն բանակցությունների միջոցով, ինչպես նաև չենք կարող ասել, որ նա հրաժարվում է այդ սկզբունքներից»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին։

Փաշինյանը հստակեցրեց, որ այս պահին էլ  պարզ չէ՝ Բաքուն ի վերջո համաձայնվու՞մ է 3 սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել, թե ոչ։

Ըստ Փաշինյանի՝ առաջին սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է՝ հասկանալով, որ Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր։ Երկրորդ սկզբունքը սահմանների սահմանազատումն է՝ ըստ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի։ Փաշինյանը նաև նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության երրորդ սկզբունքն այն է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է վերաբացվեն՝ ելնելով երկրների ինքնիշխանության, իրավասության, փոխադարձության և իրավահավասարության սկզբունքներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ