Փաշինյանը հայտարարեց առաջիկայում Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Այսօր ՀՀ կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։ Հույս ունեմ` առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը»,– հավելեց Փաշինյանը։



Վարչապետը հույս հայտնեց, որ բոլոր հարցերը կլուծվեն դիվանագիտական ճանապարհով։



--00—ԶՀ