«Փյունիկ»-ը որոշում է կայացրել ՀՖՖ նախագահի ընտրություններում թեկնածու չառաջադրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

փ.

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն որոշում է կայացրել չառաջադրել թեկնածու դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում:

 Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

 Նշվում է, որ ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը կանցկացնի մամուլի ասուլիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:

«Արթուր Սողմոնյանը հանդես կգա մի շարք հայտարարություններով, նաև գնահատական կտա ՀՖՖ ներկայիս ղեկավարության գործունեությանը իրենց պաշտոնավարման ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։

--00—ԼՀ