Օկուպացված Շուշիում ականի վրա ադբեջանցի է պայթել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

65717d31f19a965717d31f19aa170193643365717d31f19a565717d31f19a7

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 11:15-ի սահմաններում, օկուպացված Շուշիում ականի վրա պայթել է էլեկտրաէներգիայի ոլորտում աշխատող, 1987 թ. ծնված Ռախիմ Գաբիբովը։

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, տղամարդը վիրավորումը ստացել է ոտքի շրջանում։ Ոստիկանության ծառայողների օգնությամբ նրան տեղափոխել են հիվանդանոց։

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

--00—ՅՄ